Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ մայիսի 14-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ողջաբերդ գյուղի բնակիչները ճարահատյալ փակել են Ողջաբերդ գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը կատարեն իրենց տված խոստումը. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Սովետի տարիներից ասում են՝ խնդիրը լուծվելու է, իսկ մեր խնդիրը, առաջին հերթին, բխում է մեր՝ բնակիչների անվտանգությունից։ Ամեն Աստծու օր գիշերը քնելուց չգիտենք՝ կլուսացնե՞նք, թե՞ չէ, թե՞ փրկարարները կգան, մեր դիերը փլատակներից կհանեն։ Գյուղը ԽՍՀՄ տարիներից հայտնի է որպես ակտիվ սողանքային գոտի։ Շատ բնակիչներ փոխհատուցում ստացան, իսկ ովքեր էլ, որ մնացել են գյուղում, սպասում ենք, որ կառավարությունը՝ թե նախորդ, թե ներկա, իրենց խոստումը կատարեն և փոխհատուցումը կլինի համարժեք, և մենք կրպծնենք այս գլխացավանքից։ Ինչու ենք դիմել ծայրահեղ այս քայլին՝ փակելով ճանապարհը, քանի որ, եթե նախորդ իշխանությունները գալիս էին, լապշա էին կախում մեր ականջներից ու գնում, հիմա ներկայիս Կոտայքի մարզպետն ու կառավարման նախարարը նույնպես չեն զիջում նախորդներին»։