կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-30 18:42
Հասարակություն

''Զորակն''-ը պատասխանում է ''Հայազն''-ին

''Զորակն''-ը պատասխանում է ''Հայազն''-ին

Օրերս ''ՀԱՅԱԶՆ'' երիտասարդների միաբանությունե ՀԿ ներկայացուցիչներն առանձին լրատվամիջոցներում սուտ տեղեկություններ են տարածել ''Զորակնե''գիտակրթական երիտասարդական հիմնադրամի մասին, ինչպես նաև ''Զորակն'' հիմնադրամի անձնակազմի և հայազնականների միջև վերջերս տեղի ունեցած միջադեպի մասին։ Մասնավորապես՝ որպես կուսակցություն ներկայացող, բայց իրականում որպես հասարական կազմակերպություն պաշտոնապես գրանցված այդ խմբի վարչության անդամ Արմեն Աղայանը պարանոյիդալ համառությամբ փորձում է տպավորություն ստեղծել, թե ''Զորակնը'' ''ընդդիմադիր ազգայնական դաշտի դեմե ինչ-ինչ քաղաքական խարդավանքներ է իրականացնում՝ ֆինանսավորվելով և ուղղորդվելով պետական կառույցների կողմից. ասված է ''Զորակնի'' հայտարարության մեջ, որում նաեւ ասված է`

 

  ա. ''Զորակնը'' չի զբաղվում քաղաքականությամբ և չի պատրաստվում ներքաշվել քաղաքական խաղերի մեջ։ Մեր աշխատանքի ոլորտներն են, օրինակ՝ սպորտի զարգացումը մարզերում, սահմանամերձ գոտու և ազատագրված տարածքի զարգացումը։ Հիմնադրամի կանոնադրական նպատակներին և գործունեությանը կարելի է ծանոթանալ հիմնադրամի պաշտոնական կայքում. http://zorakn.org/menq/ և Ֆեյսբուքյան էջում. http://facebook.com/zorakn

բ. Քանի որ հիմնադրամի մասին անտեղի և կեղծ տեղեկությունների տարածումը խնդիրներ է առաջացրել որոշ դոնորների հետ, ինչը նաև նյութական վնասներ է պատճառել, ''Զորակնին'', մենք ստիպված ենք դիմել համապատասխան միջոցների բոլոր մեղավորներին իրավական պատասխանատվության ենթարկելու և նրանցից հատուցում ստանալու համար։

գ. ''Զորակն'' հիմնադրամը երբևէ ֆինանսավորում կամ ուղղորդում չի ստացել որևէ պետական (կամ կուսակցական) կառույցի կողմից։

 

Հիմնադրամի կանոնադրական նպատակների շրջանակներում մենք պատրաստ ենք համագործակցել (և հնարավորության դեպքում կհամագործակցենք) բոլոր այն թեԲ պետական, թեԲ ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների հետ, ովքեր կարևորում են հիմնադրամի կանոնադրության մեջ նշված նպատակները։