Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
-Ինչո՞ւ վերջերս ՀԱԿ ակտիվիստներ չեն ձերբակալվում:
-Է՛, ակտիվ ՀԱԿ-իստները մի գիշերվա մեջ ծերացան…
***
-Ինչո՞ւ է Բագրատյանն աշխատում հեռու մնալ ՀԱԿ բառապաշարից:
-Դե նա լուրջ մարդ է արդեն, ՀՀ նախագահի թեկնածու…
***
-Հայրիկյանը հետաքրքիր միտք է հայտնել այն մասին, որ ժամանակին Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում պայքարել են իր դեմ: Հայրիկյանն ի՞նչ է ուզում ասել սրանով:
-Հիմա այնպիսի շրջան է, որ ինչ էլ ասեն թեկնածուները, միշտ ուզում են ասել` ամենալավը ես եմ:
***
-Էպոսագետը պնդում է, որ ընտրվելու դեպքում, իսկ նա չի կասկածում, որ ընտրվելու է, միավորելու է ՀՀ բոլոր նախագահներին և նրանց դարձնելու է իր խորհրդականները: Սա որքանո՞վ է իրատեսական:
-Այնքանով, որքանով իրական են Սասունցի Դավթի չոբան եղած օրերին վայրի գազաններին ընտանի հոտունախրին խառնելու պատմությունները:
***
-Րաֆֆի Հովհաննիսյանը 2013-ին դեռ ելույթ չի ունեցել: Ինչո՞վ կբացատրեք նրա անհարկի պասիվությունը:
-Բացառապես Ստեփան Սաֆարյանի «ֆեյսբուքյան» ակտիվությամբ:
***
-Վերջերս մամուլում շատ է գրվում մեր պետության և եկեղեցու սերտաճման մասին: Նախագահն ու վարչապետը դարձել են ակտիվ հավատացյալներ, իսկ եկեղեցական բարձր չիները անպակաս են պետական միջոցառումներից: Ինչո՞վ բացատրել այս ընթացքը:
-Ոչ մի արտասովոր բան չկա դրա մեջ: Եկեղեցին փրկության դուռ է կոռումպացված իշխանության համար, իսկ կոռումպացված իշխանությունը` փողի, կայքի և նույնիսկ բիզնեսի դուռ եկեղեցու համար: Մեղա Տեր…
Էդիկ Անդրեասյան