Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր Թբիլիսիում Նիկոլ Անհողն ազդարարեց իր «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը հերթական ուտոպիստական, հակահայկական նախաձեռնություններից է և հայատյաց «խաղաղության օրակարգի» բաղկացուցիչ մասը...։
Վերևի լուսանկարում պատկերված է կապիտուլյանտի ներկայացված քարտեզը, որտեղ Արցախը բացակայում է... Նիկոլն, իբր երազում է Հայաստանը դարձնել «խաչմերուկ», որին ինքն էլ չի հավատում և հույսը դրել է, այսպես կոչված, միջազգային հանրության վրա, որն, իբր, դրական ազդակներ է տվել իր ծիծաղելի նախաձեռնությանը... Ի դեպ, Նիկոլի հույսն այս հարցում կրկին այն համաշխարհային հանրությունն է, որն ուղղակի «չտեսավ» Արացխում տեղի ունեցած սպիտակ ցեղասպանությունը...։
Նիկոլ Անհողի «խաղաղության խաչմերուկին» ադրբեջանաթուրքական տանդեմը պատասխանում է Ադրբեջանի բանակի ԳՇ-ում պատկերված քարտեզով, որի համաձայն ամբողջ Սյունիքը, Վայոց Ձորըր, Տավուշի արևելքը և Արարատի մարզի հարավը պատկերված են Ադրրբեջանի կազմում...։
Վերջին իրադարձությունները, երբ Ադրբեջանի նախագահն ուղղակի արհամարհում է Գրանադայի և Բրյուսելի հանդիպումները ապացուցում են, որ նա բացարձակ նպատակ չունի ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես իր ելույթներում ոչ թե պահանջում, այլ աղերսում է կապիտուլյանտ Նիկոլը և ավելին՝ Բաքուն հասնելու է նրան, որ կյանքի կոչի իր բանակի ԳՇ-ում պատկերված քարտեզի պատկերը և Նիկոլի երազած «խաղաղաության խաչմերուկը" վերածելու է «հայկակակն փակուղու»...։
Ալիևը չմասնակցելով Գրանադայի և Բրյուսելի հանդիպումներին և փաստացի ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջոցով ստանալով հայաստանից իր ուզածը չի ցանկանում որևէ փաստաթուղթ ստորագրել Երևանի հետ և ճանաչել Հայաստանի տարածքը 29,8 հազար քառակուսի կիլոմետր,քանի որ նա ԵՐԲԵՔ չի համաձայնի դուրս բերել իր զորքերը Արծվաշենից և Նիկոլի օրոք գրավված տարածքներից...։
Ավելին, հիմա սերտ համագործակցում է Մոսկվայի հետ ու օգտագործելով հայ-ռուսական խայտառակ հարաբերություններն իր օգտին ցանկանում է, բացի Արցախից Մոսկվայից նվեր ստանալ նաև Հայաստանի հարավն ու արևելքը... Իսկ արևմուտքում հակահայկական ծրագրերն անցկացնող Շոլցը և Վաշիգտոնը ծպտուն չեն հանի՝ լռակյացա սատարելով Ադրբեջանին...։
Հ.Գ. Նիկոլ Անհողի «խաղաղության խաչմերուկը» մեռած նախագիծ է, քանի որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան ԵՐԲԵՔ թույլ չեն տա, որ Հայաստանը զարգանա... Նրանք Նիկոլի «խաղաղության խաչմերուկին» կպատասխանեն «հայկական փակուղով», որին և՛ ՌԴ-ն, և՛ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ծպտուն չեն հանի, քանի որ ԵՄ-ին և ԱՄՆ-ին մենք ընդհանրապես պետք չենք և նրանք երբեք մեր պատճառով խնդրներ չեն ստեղծի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ ռուսին էլ, թեկուզ և առանց հայի այս հողն է պետք...»։