կարևոր
12670 դիտում, 1 ամիս առաջ - 2024-04-02 14:30
Մշակույթ Քաղաքական

Ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում․ Սունդուկյանի թատրոնի տնօրենը պահանջեց հարցը չքաղաքականցնել

«Գոյ» թատրոնը երեկ հայտարարություն տարածեց, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ»-ի մուտքի դուռն ու խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքներին։ «Գոյ»-ի անձնակազմը տեղեկացրել էր, որ որոշել են մուտք գործել իրենց տարածք։

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ընդունեց լրագրողներին։ Այնտեղ ներկա էր նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամը, ով հարց ուղղեց տնօրենին այն մասին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն «Գոյ»-ի փակման մասին։

Դրանից հետո Մկրտչյանին նույնանման բովանդակությամբ հարց ուղղեց Yerkir.am-ի լրագրողը, սակայն տնօրենը խուսափեց պատասխանել ԿԳՄՍ-ի որոշման մասին հարցերին՝ խնդրելով հարցը չքաղաքականացնել։

Մանրամասն՝ տեսանյութում