Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում է Պրահայում: Չեխիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը չի բացառում ԵՄ-ի հետ համագործակցության շարունակությունը:
Նա հիշեցրեց վիլնյուսյան համատեղ հայտարարությունը եւ վստահեցրեց, որ շարունակելու են ԵՄ-ի հետ համագործակցությունը, այն Հայաստանի համար բարեփոխումների լավ խթան եւ միջոց է: «Մենք առաջարկել են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը` առանց Ազատ առեւտրի պայմանագրի, որովհետեւ ՄՄ-ի եւ այդ պայմանագրի կանոնակարգերն իրար հակասում են»,- նշեց Սերժ Սարգսյանը եւ վստահեցրեց. «ԵՄ-ի հետ ավելի ինտենսիվ ենք համագործակցելու: Մենք խորացնելու ենք հարաբերությունները ՄՄ-ի հետ, սա է պահանջում Հայաստանի, հայ ժողովրդի շահը»:
Խոսելով Թուրքիայի` ԵՄ-ին հնարավոր անդամակցության մասին` Սերժ Սարգսյանը նշեց, որ դա ԵՄ անդամ երկրների գործն է, դա բարդ գործընթաց է, քանի որ պետք է 28 երկրից համաձայնություն ստանալ: «Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին Հայաստանի համար նշանակում է սահմանների բացում: Իհարկե, մեզ համար ավելի հեշտ կլինի գործ ունենալ ժողովրդավար, կանխատեսելի երկրի հետ, իսկ ԵՄ անդամ լինելը հենց դա է նշանակում: Մենք համարում ենք, որ Հայաստանը եւ Թուրքիան առանց նախապայմանների հարաբերություններ պետք է հաստատեն»,- ասաց նա: