|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թեհրանում հանդիպել է Հայաստանի և Իրանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին՝ հայտարարելով, որ Իրանը վճռական է խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Ինչպես գրում է Tasnim գործակալությունը, նա անդրադարձել է Իրանի սկզբունքային քաղաքականությանը, այն է՝ հարգել բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը:
Իրանական դիվանագիտության ղեկավարը կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել վեճերը Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Ամիրաբդոլլահիանն ասել է, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության կամ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության։