|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոնալդ Քենեթ Նոբլին:
Ողջունելով հյուրին` նախագահը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլոբալ առաքելությունը: «Մենք առանցքային ենք համարում կազմակերպության դերը հանցավորության դեմ պայքարում, ուստի ցանկություն ունենք է´լ ավելի խորացնել մեր հարաբերությունները Ինտերպոլի հետ»,- ասել է նա:
Հանրապետության ղեկավարի խոսքով` Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության հետ համատեղ աշխատանքը Հայաստանում դիտարկվում է նաև որպես մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի բարձրացման հնարավորություն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ռոնալդ Քենեթ Նոբլի անձնական ներդրումը Ինտեևպոլի արդիականացման գործում:
Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը և Ինտերպոլի հետ նրան կապող օղակը` Ազգային կենտրոնական բյուրոն, մեծ հեղինակություն ունեն կազմակերպությունում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը` Ազգային կենտրոնական բյուրոյին մշտական աջակցության համար և ընդգծել, որ հանցավորության դեմ պայքարի գործում համագործակցությունն անհրաժեշտություն է: