Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱՊՀ երկրները տարեցտարի տնտեսական աճ են ցուցաբերում, իսկ պետությունների ապրանքաշրջանառությունն աճում է։ Այս մասին ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ТАСС-ը։
Նա ուշադրություն է հրավիրել «ԱՊՀ բոլոր երկրների զգալի տնտեսական աճի, առևտրի ծավալների ավելացման, մշակութային, հումանիտար, գիտական եւ տեխնիկական կապերի ընդլայնման վրա»։
«Վերջին չորս տարիների ընթացքում ԱՊՀ-ում առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան երկու երրորդով», - նշել է նա:
«Մեր գործընկերների հետ առեւտրատնտեսական համագործակցության շարունակական ընդլայնման մասին է վկայում ԱՊՀ երկրների անընդհատ աճող մասնաբաժինը ռուսական ապրանքաշրջանառության մեջ, որն անցյալ տարի կազմել է 14,6 տոկոս: Հիմա այն 15,7 տոկոս է»,- ընդգծել է Օվերչուկը։