կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 22:39
Աշխարհ

Ես մի երկիր ունեմ եւ դա Ուկրաինան է, ցավոք ամրոցներ չունեմ Իտալիայում. Ավակովը պատասխանում է մեղադրանքներին

   Ես մի երկիր ունեմ եւ դա Ուկրաինան է, ցավոք ամրոցներ չունեմ Իտալիայում. Ավակովը պատասխանում է մեղադրանքներին

 Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Ասեն Ավակովը Facebook-ի իր էջում տեղադրել է այն տեսանյութը, որում ինքը վիճել է  Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ինչից հետո բաժակով ջուր է շփել Վրաստանի նախկին նախագահի դեմքին:

Բացի տեսանյութից Ավակովը նաեւ գրառում է արել` «Զրոյական հանդուրժողականության գրառում» վերնագրով:

«Զրոյական հանդուրժողականությու՞ն. դա հարյուրտոկոսանոց ճշմարտություն է եւ իմ անկեղծ տեսակետը` առանց սոցիալական պայմանականությունների: Կներկայացնեմ այսպիսի  անողոք բան` եւ իմ, եւ ուրիշների հանդեպ:  Պարզապես  ես զզվել եմ այս քաղաքական նեխած եռուզեռից, բարոյական նորահայտ հեղինակությունների կեղծ քարոզներից»,- գրում է Ավակովը:
Նա արձագանքում է նաեւ միջադեպի առնչությամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը:

«Դուք, հարգելի\' նախագահ, հայտարարություն եք արել, եւ ես, մեղմ ասած,  զարմացած եմ: Դուք ու՞մ եք մեղադրում քսենոֆոբիայում: Ի՞նձ: Հայի՞ն, ով երեք տարեկանից ողջ կյանքում  ապրել է Ուկրաինայում: Ո՞ր «չինուշան» է Ձեզ տվել նման արձագանքի այդ սցենարը:  Դուք դա ի՞նձ եք ասում: Ի՞նձ, որ ծեծ է կերել Ինստիտուտսկիում, ապա նաեւ Կրեպոստնոյ խաչմերուկում` Ձեզ հետ միասին, իսկ դեկտեմբերի 10-ին մենք միասին Մայդանում պահում էինք Բերկուտը` ուկրաինացիների հետ, Ուկրաինայի բելառուսների, վրացիների, հայերի, հրեաների հետ: Թե՞ ոչ, թե՞ Դուք չեք եղել ինձ հետ: Ի՞նձ եք ասում: Ի՞նձ, որ միայնակ որոշում ընդունեց գրոհել Խարկովում անջատողականների վրա` ոչ մեծ մի ջոկատով: Քսենոֆոբիա՞ եք ասում:  Իմ տուն չէին եկել մոտ 50 գազազածներ` ռուսական դրոշներով` ատրճանակներով ու մահակներով, եւ ես հանգստացնում էի լաց լինող «քսենոֆոբ» կնոջս` 2 օգնականներիս հետ  հաշվելով` քանի փամփուշտ ունենք եւ կդիմանանք արդյոք, մինչեւ մերոնք հասնեն:  Թե՞ դա ուրիշ մարդ է արել:  Թե՞ Դուք այդ մասին չգիտեիք:

  …Ես մի երկիր ունեմ եւ դա Ուկրաինան է, մի բնակարան` Խարկովում (որտեղ չեմ եղել շուրջ 3 ամիս), որտեղ պահում եմ միլիարդները, եթե լսենք Սաակաշվիլիին… Իսկ իրականում արդեն չորրորդ տարին է` ապրում եմ, ավելի շուտ քնում եմ  «Կիեւ» հյուրանոցի 12 մետրանոց համարում, որտեղ Դուք կարծեմ եղել եք մեր բարիկադների ժամանակ: Ամեն ինչ այստեղ նույնն է, միայն թեյնիկն է նոր ու հեռուստացույցը: Ցավոք, չունեմ 2 ամրոց Իտալիայում, ինչպես շշնջում են Ձեր ականջին:

Մնացած բաների մասին ինքներդ կիմանաք, երբ Ձեզ ներկայացնեն ինձ, կնոջս, որդուս, վարորդիս, օգնականիս հետեւողների զեկույցները: Թե՞ Դուք չգիտեիք, որ Ներքին գործերի նախարարը գիտի այդ մասին,  գիտի եւ հաշտվում է այդ հետաքրքրության հետ` հանուն փոփոխությունների, երկրում բարեփոխումների: Հանուն բարեփոխումների, ոչ թե Բարեփոխումների ռադայի,որը կարծես բեմ լինի դերասան Սաակաշվիլիի համար, ով ավելի շատ ելույթ ունենում, քան գործ անում…»,- գրում է Ավակովը: