կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 18:18
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չորրորդ զամբյուղում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չորրորդ զամբյուղում է

ՈւԵՖԱ-ն հրապարակել է  ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղների կազմերը:

 

Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվել է  չորրորդ զամբյուղում՝ Չեռնոգորիայի, Շոտլանդիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Ուելսի, Բուլղարիայի, Էստոնիայի և Բելառուսի հետ:

 

Մնացած զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը`

 

1-ին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Պորտուգալիա, Հունաստան, Ռուսաստան, Բոսնիա-Հերցեգովինա

2-րդ զամբյուղ. Ուկրաինա, Խորվաթիա, Շվեդիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա, Չեխիա, Հունգարիա, Իռլանդիա

3-րդ զամբյուղ. Սերբիա, Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Նորվեգիա, Սլովակիա, Ռումինիա, Ավստրիա, Լեհաստան

4-րդ զամբյուղ. Չեռնոգորիա, Հայաստան, Շոտլանդիա, Ֆինլանդիա, Լատվիա, Ուելս, Բուլղարիա, Էստոնիա, Բելառուս

5-րդ զամբյուղ. Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ալբանիա, Լիտվա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Կիպրոս

6-րդ զամբյուղ. Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լիխտեյնշտեյն, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար

 

Եվրո-2016-ի ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա 2014-ի փետրվարի 23-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում: