Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քիչ առաջ FIFA-ն հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականը երկու նիշով զիջել է դիրքերը եւ 608 միավորով զբաղեցնում է 46-րդ տեղը:
Առաջին տասնյակում են Իսպանիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Ուրուգվայի, Բրազիլիայի, Իտալիայի, Անգլիայի, Հունաստանի, Պորտուգալիայի եւ Արգենտինայի հավաքականները: 10-րդ տեղը հավասար միավորներով Արգենտինայի հետ կիսում է Դանիան: Հիշեցնենք, որ Իտալիան ու Դանիան Հայաստանի հետ աշխարհի առաջնության ընտրական նույն խմբում են:
Նախկին ԽՍՀՄ երկրներից Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել 13-րդ տեղը, Ուկրաինան` 58-րդ, Էստոնիան` 59-րդ, Բելոռուսը` 61-րդ, Մոլդովան` 123-րդ, Լիտվան` 85-րդ, Լատվիան` 75-րդ, Վրաստանը` 67-րդ, իսկ Ադրբեջանը` 117-րդ տեղը:
Այսպիսով` նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ Ռուսաստանից հետո Հայաստանը երկրորդն է: