Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր ՖԻՖԱ-ի հրապարակած դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 59-րդ տեղը:
Նախորդ ամսվա համեմատ, մեր թիմը զբաղեցնում էր 60-րդ հորիզոնականը: Հայաստանն ունի 517 միավոր, ինչը 3 միավորով ավելի է նախորդ ամսվա դասակարգման համեմատ:
Առաջին 9 տեղերում փոփոխություն տեղի չի ունեցել: Առաջատարն է Իսպանիան, հաջորդ տեղերում են Հոլանդիայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Անգլիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի և Խորվաթիայի հավաքականները: Առաջին տասնյակում է Եգիպտոսի թիմը: Հայաստանի հետ Եվրոպայի առաջնության նույն ընտրական խմբում ընդգրկված Ռուսաստանը 3 տեղ նահանջել է և 13-րդ տեղում է: Երկու աստիճան բարձրացել է Սլովակիան եւ զբաղեցնում է 18-րդ տեղը: Իռլանդիան 32-րդն է: Մակեդոնիան՝ 76-րդն է, նախորդ ամսվա համեմատ՝ նահաջել է 6 աստիճան: Վրաստանը 78-րդն է, Ադրբեջանը` 90-րդը: