կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-20 17:05
Սպորտ

Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ժամանել է Հունգարիա

Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ժամանել է Հունգարիա
Մայիսի 21-24-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Հունգարիայում մասնակցելու է ընկերական մրցաշարի: Ըստ ՀՖՖ պաշտոնական կայքի`  Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն արդեն ժամանել է Հունգարիա: Այսօր տեղի կունենա մեր հավաքականը առաջին մարզումը, իսկ արդեն վաղը մեր հավաքականը կանցկացնի մրցաշարի առաջին հանդիպումը տանտերերի՝ Հունգարիայի հավաքականի հետ: 

 


Մրցաշարի ամբողջական խաղացանկը.

21.05.2013 15:00 Սլովենիա-Շվեյցարիա 17:00 Հունգարիա-Հայաստան
22.05.2013 15:00 Հայաստան-Շվեյցարիա 17:00 Հունգարիա-Սլովենիա
24.05.2013 10:00 Հայաստան-Սլովենիա 12:00 Հունգարիա-Շվեյցարիա