Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն երեք ամիս է, ինչ Կոմպոզիտորների միությունն ունի նոր նախագահ` Արամ Սաթյանը:
Կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը մեկն էր այն մարդկանցից, որ վերջին տարիներին մտահոգվում էր միությունում ստեղծված իրավիճակով: Yerkir.am-ի հետ զրույցում Չաուշյանը նշեց, որ արդեն երեք ամիս է` ամեն ինչ փոխվել է:
«Հենց հիմա մասնակցում եմ Կոմպոզիտորների միության խորհրդի նիստին: Պետք է ասեմ, որ բավական մեծ գործ է արվում, եւ կարծում եմ, որ մոտակա մեկ տարվա ընթացքում արվածի արդյունքը կզգան բոլորը»,- ասաց նա:
Չաուշյանի կարծիքով` նախորդ տարիներին մենք չունեինք Կոմպոզիտորների միություն, դա ինչ-որ ակումբ էր, որը ղեկավարում էր պարոն Ամիրխանյանը, եւ, Չաուշյանի հավաստմամբ, այնտեղ գնում էին այն մարդիկ, ովքեր հաճելի էին Ամիրխանյանին. «Գործունեություն չկար, ոչինչ չէր կատարվում, իսկ հիմա ամեն ինչ թափանցիկ է դարձել` թե՛ ֆինանսական, թե՛ գեղարվեստական խնդիրները: Բոլորն ունեն հնարավորություն` ծանոթանալու ամենի հետ, ինչ կատարվում է միությունում, իսկ նախկինում ինչ-որ գաղտնիքներ ու պատնեշներ կային»: