|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր կոմպոզիտորների միությունում ստեղծագործական մթնոլորտ է տիրում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿՄ նախագահ Արամ Սաթյանը:
Նա նշեց, որ միության նախագահ դառնալուց հետո քանիցս փորձել է հարաբերությունները կարգավորել միության նախկին նախագահի` Ռոբերտ Ամիրխանյանի հետ և նրան համագործակցելու հրավիրել, սակայն նա հրաժարվել է:
«Հիմա ԿՄ են մտնում մարդիկ, ովքեր նախկինում չէին գնում այնտեղ` Տիգրան Մանսուրյանը, Լևոն Չաուշյանը… Միությունը սերտորեն աշխատում է երիտասարդների հետ, և հիմա երիտասարդներն էլ սիրով համալրում են ԿՄ շարքերը, ինչը չես ասի նախկինի մասին»,-ասաց Սաթյանը: