Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինձ կոմպոզիտորներն առաջարկեցին համագումարի օրն առաջադրել իմ թեկնածությունը` որպես Կոմպոզիտորների միության նախագահի, ես էլ համաձայնվեցի. այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Կոմպոզիտորների միությունում լինելու է համագումար, որի ժամանակ էլ ընտրվելու է միության նախագահ:
Ըստ Սաթյանի, նա երկար է մտածել` առաջադրե՞լ իր թեկնածությունը, թե՞ ոչ, քանի որ լինել միության նախագահ, Սաթյանի հավաստմամբ, նշանակում է ոչ թե պաշտոն ստանալ, այլ` նոր մտածողություն ձեւավորել:
«Ես ստեղծագործող մարդ եմ, եւ եւ միության նախագահ լինելն ինձ կշեղի գործերիցս, սակայն եթե կոմպոզիտոնրեն այդպես են ուզում, ես պատրաստ եմ այդ քայլին դիմել: Եթե ընտրվեմ, միությունը կղեկավարեմ այնքան, որքան պետք կլինեմ կոմպոզիտորներին»,-ասաց Սաթյանը` հավելելով, թե համագումարի օրը ռեալ է, որ կփոխվի միության նախագահը:
Սաթյանի կարծիքով, միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյան այժմ մի իրավիճակ է ստեղծել, որից ինքն էլ գլուխ չի հանում: Ըստ նրա, երեկ տարբեր վայրերում /օրինակ` ՀԳՄ-ում/ հայտարարություններ են տեղադրվել, որ միության համագումարը տեղի կունենա ոչ թե միության դահլիճում, այլ` Արամ Խաչատրյան համերգասրահում: Սաթյանի հավաստմամբ, այս քայլը մեկ միտում ունի` շատերն անտեղյակ են այս որոշումից եւ չեն մասնակցի համագումարին, ինչն էլ տանում է նրան, որ քվորում չի լինի:
«Արդյոք համագումարը պետք է շոուի վերածել, արդյոք մեզ պե՞տք է այդ շոուն: Խոսակցություններ կան, որ համագումարի օրը նաեւ համերգ է լինելու, այսինքն` այս մարդն ի վիճակի է նման բաներ կազմակերպել, բայց այս տարիների ընթացքում չի արել: Համագումարի օրը մենք պետք է քննարկենք հետագա անելիքները, կառուցողական առաջարկություններ լսենք ու դրանք կյանքի կոչելու ելքեր փնտրենք, ոչ թե շոու դիտենք»,-ասաց Սաթյանը:
Նրա կարծիքով, Կոմպոզիտոների միությւոնը պետք է պրոդյուսերական եւ մենեջերական մի կառույցի վերածել, որը կզբաղվի կոմպոզիտոների ստեղծագործությունները ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ` դրսում ներկայացնելով.«Մեր երաժշտությանը կարիքը կա համաշխարհային գործընթացների մեջ: Նայեք` ովքե՞ր են մեր երաժշտությունը դրսում քարոզում` երիտասարդները, որոնք մասնակցում են մի շարք միջազգային փառատոնների, եւ հայի անուն բարձրացնում ու հայկական երաժշտությունը քարոզում»: