Ի՞նչ ունենք այսօր, որ չունեինք նոյեմբերի 9-ին:
Հրաժարականների պահանջի շարան, սկսած ներկա ու նախկին նախագահներով, վարչապետերով ու կաթողիկոսներով, վերջացրած մինչև երեկ նիկոլին սատարող մշակույթի գործիչներով ու համալսարանների դասախոսներով:
Հող հանձնած դավաճանի հրաժարականը պահանջող Զինված ուժերի ԳՇ ու գեներալներ:
Մեկ տարի առաջ փողոցում հեծանիվ քշող ու մետրոյում բուկլետ բաժանող, իսկ այսօր իր ստվերից վախեցող, երեք շերտ ոստիկաններով ու թիկնապահնրերով շրջող ստահակ մի ստախոս:
Իրենց տան բակերում, որպես դավաճաններ խայտառակ եղած ու փողոցում իրենց ճամփան փակող պահանջատեր քաղաքացիների ու լրագրողների հարցումներին չդիմացող պատգամավորներ:
Բուհերից ներս ու կառավարության մասնաշենքերում «նիկոլ դավաճան» գոչող երիտասարդներ:
Սփյուռքում մերժված ու օդանավակայաններից գլխիկոր փախչող իշխանավորներ:
Խիստ անարդար կլինի անտեսել այս ուղղությամբ Հայրենիքի փրկության շարժման դերակատարությունն ու հավատալ, որ այս ամենը կատարվել է հենց այնպես պատահաբար:
Բավարար է կատարվածը: Անշուշտ ո՛չ: Կարելի էր ու կարելի է ավելին անել: Անկասկած ա՛յո:
Դավաճան վիժվածքը շարունակո՞ւմ է թառած մնալ իր գահին: Ա՛յո: Մեղավո՞ր է Հայրենիքի փրկության շարժումը: Գուցե ա՛յո, բայց նույնքան, որքան մեղավոր է հայրենիքը թողած, «հնի ու նորի» էժան խաղով տարված անտարբեր քաղաքացին, կուլիսներում խաղեր տվող խորհրդարանական ընդդիմությունը և ինչու չէ նաև, հրապարակից բացակայող, բայց հրապարակում ներկա միակ ռեալ շարժմանն անգործության մեջ քննադատողը:
Վերջին գրառման մեջ նշել էի, որ պայքարը ներկա ձևաչափով շարունակվելու և արդյունքի չհանգելու դեպքում դա անխուսափելիորեն փոխարինվելու է մեկ ուրիշով, որը բնականաբար չի լինելու նույնքան համբերատար: Շարունակում եմ մնալ նույն կարծիքին, բայց մինչև այն պահը երբ չկա հուսալի այլընտրանք, ամեն գնով պիտի սատարել Հայրենիքի փրկության շարժմանը:
Իշխանության ջրաղացը ջուր լցնողներ շատ կան: Ընդդիմության շարքերը պառակտող քննադատությամբ ու կատարվածն անտեսելով նրանց շարքերը չընդլայնենք....»: