| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստան-Մալթա խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Վարդան Մինասյանը նշեց, որ չորրորդ պարտությունից հետո դժվար է չհուսահատվելը:
<<Դժվար է այս խաղին ինչ-որ գնահատական տալ, և կարիքն էլ չկա: Գոլ բաց թողեցինք և չկարողացանք խփել: Սեփական հարկի տակ իրավունք չունեինք պարտվելու Մալթային: Մեղավորը ես եմ: Այս ամենի պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Այս պահինհետագայի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ովքեր խաղում են հավաքականում և ձեր կարծիքով չեն համապատասխանում ընտրանու մակարդակին, ասեմ, որ մենք ընտրություն լայն հնարավորություն չունենք: Պետք չէ ֆուտբոլիստներին նայել անուններով առանձին-առանձին: Չորս պարտություններից հետո դժվար է չընկճվելն ու չհուսահատվելը>>,- ասաց նա: