Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ մեկնարկել է Կոմպոզիտորների միության համագումարը: Այն անցկացնելու համար արդեն ընտրվեցին համագումարի նախագահություն, խմբագրական հանձնախումբ, մանդատների հանձնախումբ և քարտուղարություն:
Նախագահության կազմում են Մհեր Նավոյանը, Մարտուն Իսրայելյանը, Ստեփան Շաքարյանը, Վլադիլեն Բալյանը, Երվանդ Երկանյանը, Ռուբեն Տերտերյանը և Արամ Սաթյանը:
Համագումարն անցկացվում է «Արամ Խաչատրյան» համերգասրահում, և պետք է փաստել, որ համագումարի մասնակիցները գրեթե իրար չեն լսում: Տարաձայնություններ առաջացան համագումարի օրակարգը հաստատելու հարցի շուրջ, քանի որ Վլադիլեն Բալյանը նշեց, որ անհրաժեշտ է, որ սկզբից ելույթ ունենան ոչ միության անդամները, որից հետո նոր միայն սկսվի համագումարը, սակայն միության անդամները պնդեցին, որ պետք է անցնել բուն գործին:
Ի վերջո, օրակարգը հաստատվեց, արդյունքում` այսօր միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը կներկայացնի վերջին չորս տարիների ընթացքում արված հաշվետվությունը, որից հետո կլինեն քննարկումներ ու ելույթներ, իսկ վաղն առավոտյան նոր տեղի կունենա միության նախագահի ընտրությունը: