|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մարդկանց հոսքը դեպի Ազատության հրապարակ չի դադարում:
Քիչ առաջ լրագրողները խնդրեցին հանրահավաքին մասնակցող ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի արձագանքը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարցազրույցին:
«Ի՞նչ է նշանակում ՀՀ երկրորդ նախագահ: ՀՀ-ն չի’ ունեցել ո’չ երկրորդ, ո’չ երրորդ նախագահ: Եթե նկատի ունեք մարտի 1-ի պոտենցիալ ղեկավորներին, ուրիշ հարց: Ինձ համար կատարելապես անընդունելի է այդ արտահայտությունների կիրառումը: Քաղաքական «ռազբորկաներին» կնախընտրեի քաղաքական գնահատական չտալ»,- պատասխանեց պատգամավորը:
Այս պահին ելույթ են ունենում «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, իսկ հանրահավաքի մասնակիցները վանկարկում են` «Կասեցում», «Հաղթանակ»: