Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ օրեր անց այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի հետևանքով նա Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ: Կրեմլը զուսպ է արձագանքել հայաստանյան իրադարձություններին և չի համեմատել դրանք «թավշյա հեղափոխությունների» հետ. գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ռուսական հեռուստաալիքները նույնպես չէին քննադատում ցուցարարներին և նրանց առաջնորդին, իսկ Պուտինը բողոքի ցույցերն անվանել է Հայաստանի «ներքին գործը», ինչը բոլորովին նման չէ Ռուսաստանի արձագանքին Վրաստանի «Վարդերի հեղափոխությանը» կամ 2014 թվականին Ուկրաինայի «Եվրամայդանին»:
BBC-ի` ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրի խոսքով` Ռուսաստանը եզրակացություններ է արել անցյալի, մասնավորապես` Ուկրաինայի իրադարձությունների հիման վրա: «Չի կարելի հիստերիա անել, ո'չ հայտարարություններ, ո'չ սյուժեներ ռուսական պետական ԶԼՄ-ներով, որոնցում Հայաստանի վրա է սևեռված ուշադրությունը: Այդ ամենը կարող է կտրուկ դատապարտվել»,- ասել է նա:
Աղբյուրի խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցրել է «սպասողական դիրք»:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, իր հերթին, կարծում է, որ Կրեմլը շահագրգռված չէ, որ ղեկավարի Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները: Ըստ նրա` աշխարհաքաղաքական հանգամանքներն այնպիսին են, որ կարևոր չէ, թե ով կլինի իշխանություն: