|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Լեհ անվանի դիրիժոր և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին երեկ այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
Yerkir.am-ին թանգարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հրածին Սաֆարյանը նշեց, որ Պենդերեցկին հուշամատյանում յուրօրինակ գրառում է կատարել:
«Նա այնտեղ իր ստեղծագործություններից մեկի մի փոքր հատվածի նոտաներն է ներկայացրել: Նա ասաց, որ դա իր` Լեհաստանում քրիստոնեության ընդունմանը նվիրված ստեղծագործության մի հատվածն է»,- ասաց Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Պենդերեցկին Հայաստանում է` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին մասնակցելու համար, որն արդեն կայացել է նախօրեին: