|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Closer ամսագիրը նոր մանրամասներ է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի մասին. հայտնում է Вести.ру-ն:
«Ամեն ինչ սկսվել է 2011-ին: 59-ամյա նախագահը հատուկ` դերասանուհու հետ հանդիպումների համար Ելիսեյան պալատի մոտ բնակարան է վարձել` պալատից ընդամենը 100 մետր հեռու: Բնակարանը պատկանել է Օլանդի սիրուհու ընկերուհուն»,- գրում է ամսագիրը:
Իր անձնական կյանքին միջամտությունը 41-ամյա դերասանուհի Ժյուլի Գայեն գնահատել է 54 հազար եվրո. այդքան է հայցի արժեքը, որը նա դատական կարգով պահանջում է Closer ամսագրից:
Նշենք, որ նաև լուրեր են պտտվում, որ Գայեն հնարավոր է երեխա է սպասում Օլանդից: