|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիա այցին ընդառաջ հարցազրույց է տվել իտալական Il Corriere della Sera-ին: Մի շարք այլ հարցերի հետ մեկտեղ անդրադարձել է նաև ՌԴ-ԵՄ հարաբերություններին:
Հարցազրույցից հատվածը՝ ստորև:
-Վլադիմիր Վլադիմիրովիչ, Դուք ասացիք, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա ընկած ստվերը ձեր ընտրությունը չէր, և տպավորություն է, որ ՌԴ-ն իրեն դավաճանված է զգում Եվրոպայի կողմից, ինչպես սիրուհին է լքում սիրեկանին: Ի՞նչն այնպես չէ այդ հարաբերություններում: Կարծում եք՝ ԵՄ-ը շա՞տ էր կախված ԱՄՆ-ից ուկրաինական ճգնաժամի հարցում:
- Նախ` սիրուհու մասին: Եթե դուք նման հարաբերություններ ունեք կնոջ հետ, այսինքն` չեք վերցնում ձեզ վրա ոչ մի պարտականություն, ապա իրավունք չունեք նաև իրենից որևէ պարտականություն պահանջել: Մենք երբեք չենք վերաբերվել Եվրոպային` որպես սիրուհու: Մենք միշտ լուրջ հարաբերություններ ենք առաջարկել: Իսկ ես այժմ այնպիսի տպավորություն ունեմ, որ հենց Եվրոպան է ձգտել մեզ հետ հարաբերություններ կառուցել նյութական հիմքի վրա, ընդ որում՝ բացառապես հօգուտ իրեն:Երբ եվրոպական երկրներն են ինտեգրվում, դա նորմալ է, բայց երբ մենք հետխորհրդային տարածքում նույնն ենք անում, ապա դա նշանակում է, որ կայսրություն ենք ցանկանում ստեղծել: Ինչո՞ւ է նման մոտեցում, չեմ հասկանում: