|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ռուսաստանում ադրբեջանցին սպանել և այրել է սիրուհու մյուս սիրեկանին: Դեպքը տեղի է ունեցել Զելենոդոլսկում (Թաթարստան). հայտնում է Vesti.Az-ը:
Հետաքննության տվյալներով` ադրբեջանցին և նրա կողմից սպանված տաքսիստը միաժամանակ հանդիպել են միևնույն ամուսնացած կնոջ հետ:
ՏԵսնելով նրանց միասին՝ ադրբեջանցին գնացել է տաքսիստի հետ հաշիվ պարզելու: Նա կանգնեցրել է նրա մեքենան, որի մեջ եղել է նաև սիրուհին և բացատրություններ պահանջել: Վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ ադրբեջանցին դանակի մի քանի հարված է հասցրել վարորդին: Այդքանով, սակայն, 20-ամյա ադրբեջանցին չի սահմանափակվել, նա վերցրել է տաքսիստի փողերը և բջջային հեռախոսը ու այրել մեքենան:
Ադրբեջանցին խոստովանել է մեղքը: Նա ձերբակալված է: