կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-24 18:19
Աշխարհ

Ելիսեյան պալատում հայտարարել են, որ Մակրոնի մոտ անցել են կորոնավիրուսով վարակման ախտանիշները

Ելիսեյան պալատում հայտարարել են, որ Մակրոնի մոտ անցել են կորոնավիրուսով վարակման ախտանիշները

Ելիսեյան պալատում հայտարարել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոտ անցել են կորոնավիրուսով վարակման ախտանիշները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հանրապետության նախագահի մոտ այլեւս չեն նկատվում կորոնավիրուսով վարակման ախտանիշներ: Հիվանդության ժամանակ Մակրոնը շարունակել Է աշխատել եւ անհրաժեշտ խորհրդատվություններ անցկացնել: Այդպիսով, նա կշարունակի կատարել իր գործառույթները առաջիկա ժամերին եւ օրերին»,-հայտնել են Ելիսեյան պալատում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մակրոնը հանդիպումներ է անցկացնում տեսահամաժողովների ձեւաչափով:

«Գործող սանիտարական կանոնակարգի համաձայն՝ նախագահի մեկուսացումը կարող է դադարեցվել ինքնամեկուսացման 7 օրվա ավարտից հետո: Սուրբ Ծննդից ժամեր առաջ Մակրոնը կցանկանար հիշեցնել բարիերային միջոցների, սենյակների օդափոխման, դմակներ կրելու, ձեռքերը կանոնավոր կերպով լվանալու եւ ամենօրյա շփումների քանակը սահմանափակելու կարեւորության մասին»,-նշվում է հայտարարության մեջ:      

Մակրոնը ֆրանսիացիներին լավ տոներ է մաղթել եւ վստահություն հայտնել, որ կարող է ապավինել յուրաքանչյուրին կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու հարցում:

Դեկտեմբերի 17-ին Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել: Ելիսեյան պալատի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Նա կշարունակի հեռավար աշխատել եւ իրականացնել իր գործունեությունը: Նա ինքնամեկուսացել է Լանտերն նստավայրում, որը գտնվում է Վերսալի պալատական համալիրի տարածքում: