կարևոր
3640 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 00:04
Աշխարհ

Զելենսկին պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ. Հռոմի պապ

Զելենսկին պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ. Հռոմի պապ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է ականջալուր լինի պրագմատիզմի և ռացիոնալության ձայնին և նստի բանակցությունների սեղանի շուրջ, ուկրաինական հակամարտության կառուցողական լուծումներ կարելի է գտնել միայն բանակցային գործընթացում, այլ ոչ թե մարտի դաշտում, ՌԻԱ Նովոստիին ասել է Հռոմի պապին քաջածանոթ Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը։

«Հենց նոր զրուցեցի Հռոմի պապի հետ սպառազինության, այդ թվում՝ գերմանական տանկերի մատակարարման մասին։ Նա պատասխանեց, որ իր կարծիքը չի փոխվում։ Բոլոր հակասություններն ու տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե ռազմի դաշտում: Հռոմի պապը կարծում է, որ ռազմի դաշտում բոլոր խոսակցությունները տանում են դեպի փակուղի, այլ ոչ թե կառուցողական դաշտ, որը կարող է լուծել խնդիրները տասնամյակների համար... Հռոմի Պապը նշել է, որ Զելենսկին ևս պետք է լսի պրագմատիզմի և ռացիոնալության ձայնը։ Իր պահանջները պետք է փորձի պաշտպանել բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա ՌԻԱ Նովոստիին՝ հավելելով, որ Հռոմի պապն այդ կերպ իր կարծիքն է հայտնել Ուկրաինային տանկեր մատակարարելու վերաբերյալ։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կոչ էր արել Գերմանիայի կառավարությանը թույլատրել Leopard տանկերի մատակարարումն Ուկրաինային: