Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե դու իմ հետ շփվես, կփոխվես ահագին, ու իմ մասին քո կարծիքն էլ կփոխվի»,- օրեր առաջ «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանին է զանգահարել ոմն Լորենա Վիվիենը /համասեռամոլ մարմնավաճառ/ եւ փորձել նրան համոզել, որ իրենք այնքան էլ վատը չեն:
Yerkir.am-ի հետ զրույցում Աղաջանյանը նշեց, որ Վիվիենը հորդորել է հանգիստ թողնել իրենց եւ այլեւս չբարձրացնել Կիրովի անվան մանկական զբոսայգին մարմնավաճառներից մաքրելու հարցը:
«Ես հարցրի նրան` արդյո՞ք չի հոգնել իր այդ կյանքից եւ կարգավիճակից, քանի որ ընտանիքը նրան դուրս է վռնդել տնից: Վիվիենն ասաց, որ իրենք հետ ճանապարհ չեն տեսնում, քանի որ հայ հասարակությունն այլեւս չի ընդունի իրենց»,- ասաց Աղաջանյանը:
Վիվիենը նշել է նաեւ, որ մինչ այս նրանք, ովքեր զանգել եւ սպառնացել են երիտասարդներին` հանգիստ թողնել իրենց /հակառակ դեպքում նրանց հարցերն այլ մարդիկ կլուծեն/, տրանսվեստիտ չեն եւ կապ չունեն իրենց հետ: