կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-08 11:48
Հասարակություն

Հացիս վայիս եք լինում. մարմնավաճառը` երիտասարդներին

Հացիս վայիս եք լինում. մարմնավաճառը` երիտասարդներին

Մի քանի երիտասարդական եւ հասարակական կազմակերպություններ նախաձեռնել են ստորագրահավաք` համասեռամոլներին Կոմայգուց վտարելու եւ այգին այգու տերերին` երեխաների վերադարձնելու համար:

 

Լրագրողների հետ զրույցում «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը նշեց, որ այս պահին շուրջ 3000 մարդ է միացել ստորագրահավաքին:

 

«Մենք արդեն նամակով դիմել ենք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ սպասում ենք նրա դրական պատասխանին, քանի որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետը խոստացել էր այգին մաքրել մարմնավաճառներից: Ստորագրահավաքի ընթացքում մենք, այո, խոչընդոտների ենք հանդիպել»,- ասաց նա` հավելելով, որ մարմնավաճառներից մեկն ասել է, թե` դուք իմ հացին վայիս եք լինում, այսօր համասեռամոլների դեմ եք պայքարում, վաղը կպայքարեք մարմնավաճառների դեմ. «Նա ասաց` եթե մեր դեմ դուրս գաք, ես կգնամ ոստիկանություն եւ կասեմ, որ դուք ինձ բռնաբարել եք»:

 

Աղաջանյանը հավաստիացնում է, որ իրենք պայքարելու են մինչեւ վերջ, եւ այս պահին 500 երիտասարդ պատրաստ է անգամ գիշերը հերթապահել այնտեղ, որպեսզի տեղի մարմնավաճառները չզբաղեցնեն տարածքը. «Տեղի մարմնավաճառներն այնքան հանդուգն են, որ անգամ անչափահաս երեխաներին գումար են տալիս, ուղարկում խանութ` իրենց «գործի» համար համապատասխան բաներ գնելու»:

 

«Մայրաքաղաքը բոլորիս» ՀԿ-ի նախագահ Մելինե Յուվրյանն էլ նշեց, որ իրենք դիմել են քաղաքապետին, քանի որ չեն ուզում նույն տարածքում տեսնել երեխաներին ու մարմնավաճառներին:

 

«Օրենքում ոչ մի կետ չկա, որ երեխաներն ու մարմնավաճառները պետք է նույն տարածքում լինեն: Մենք պայքարում ենք, քանի որ երեխաները պարտավոր են ցերեկն այնտեղ զբոսնելու ժամանակ «մաքրել» տարածքը գիշերվա հետքերից»,- ասաց նա եւ հավելեց, որ իրենք արդեն օրհնություն են ստացել Արարատյան հայրապետական թեմի կողմից: