|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Լարիսա Օհանյանն արդեն 6 տարի է, ինչ չի ստանում իրեն հասանելիք գումարը. 2001-ին ավիավթարից մահացել է Օհանյանի ամուսինը եւ պետությունը դատարանի վճռով սահմանել է կերակրողի փոխհատուցում:
Տիկին Օհանյանը 4 երեխա է մեծացնում: yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բազմիցս դիմել է տարբեր ատյաններ, սակայն գումարը չտրամադրելու` բոլորի պատճառաբանությունը մեկն է՝ հայկական ավիաընկերությունը սնանկացել է:
«Էլ մարդ չմնաց, որին դիմած չլինեմ: Նախագահական էլ եմ դիմել, ասում են՝ մենք մտածում ենք ձեր մասին, բայց, մեկ է, գումարը չեն տալիս»,- ասաց տիկին Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: