|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:
«Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,- նշեց Գալստյանը:
Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:
Հիշեցնեն, որ ԱԱԾ-ն նոր մանրամասներ էր ներկայացրել Ալեքսանդր Սարգսյանին առնչվող քրեական գործի և դրա շրջանակներում պետական բյուջե փոխանցված գումարների վերաբերյալ: