|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ամանորին մայրաքաղաքի տոնական զարդարման համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 20, իսկ տոնական միջոցառումների համար՝ 40 մլն դրամ: Տեսնես` 60 մլն դրամով քանի՞սն այս օրերին իրենց գազի վարձավճարը կկարողանային տալ:
Քաղաքապետարանը գտել է «ելքը» եւ որոշել յուրահատուկ կերպով փոխհատուցել ծախսված 60 մլն դրամը` տոնածառի ճյուղերն անապահով ընտանիքներին տրամադրելով` որպես վառելափայտ: Ահա, թե ինչ է նշանակում թիմային աշխատանք` մեկը գազի վարձն է ավելացնում, մյուսը` վառելափայտ տրամադրում անապահովներին: Բայց, պարոնա'յք, մի տեղ թերացել եք` Նունե Եսայանի համերգին ինչո՞ւ մեկ անապահով ընտանիք չէիք հրավիրել. մարդիկ գոնե մի քանի ժամ չէին մտածի իրենց խնդիրների մասին:
Տոնածառի ճյուղերը քանի՞ օր կվառի անապահով մեկ ընտանիքը, քանի՞ օր: Իսկ դրանից հետո ինչո՞վ են տունը ջեռուցելու, միգուցե քաղաքապետարանի դռները հանեք, սեղանները, աթոռները... Մարդկանց մի քանի օրով տաքանալու հնարավորություն եք «շռայլում», բայց մի՞թե դա է նրանց պետք, մի՞թե չեք վիրավորում նրանց, մտածե՞լ եք այդ մասին: