Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ պետբյուջեին վերաբերվում են, ինչպես սեփականության. բոլոր հնարավոր եղանակներով նրանք գումար են կորզում պետբյուջեից:
Ծագումով ապարանցի Մաթեւոս Ասատրյանը, օրինակ, որ 11 անշարժ գույք ունի, ամեն ամիս պետությունից 100 հազար դրամ տան վարձի փոխհատուցում է ստացել:
Պաշտոնական հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը 2023 թվականի հունվարին բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է գնել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորն այն ձեռք է բերել 800 հազար դրամով, որը գտնվում է Երեւանում՝ Աջափնյակ վարչական շրջանում։
Բացի այս տարածքից, որի միանձնյա սեփականատերն է նա, Ասատրյանը տնօրինում է եւս տասը անշարժ գույքի՝ երկու բնակարան, 5 հողամաս, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն եւ հողին ամրացված այլ անշարժ գույք եւ մեկ ավտոտնակ։ Երկու բնակարանները գտնվում են Աջափնյակ վարչական շրջանում, որոնք նա ձեռք է բերել նույն օրը՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։ Այդ բնակարաններից մեկի պարագայում նա համասեփականատեր է, իսկ մյուսի դեպքում 1/3 բաժինն է իրենը։ Մյուս բոլոր գույքերը նա ունեցել է մինչեւ հեղափոխությունը։
Այս ամենը նա գնել է՝ ունենալով միայն պատգամավորի աշխատավարձը՝ որպես եկամուտ, որը մեկ տարվա ըթացքում կազմել է 7 մլն 886 հազար դրամ։
Ու թեեւ Մաթեւոս Ասատրյանը պատգամավոր եղած ժամանակ Աջափնյակ վարչական շրջանում 2021 թվականին 2 բնակարան է գնել, այնուամենայնիվ, օգտվելով պատգամավորի երաշխիքների մասին օրենքի 9-րդ հոդվածից, այն է՝ եթե պատգամավորը Երեւանում չունի բնակարան, նրան վարձավճարի փոխհատուցում է տրվում, ստացել է 100 հազար դրամ ամսական փոխհատուցում:
ԱԺ լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են՝ 2021 եւ 2022 թվականներին Մաթեւոս Ասատրյանը օրենքի խախտմամբ ստացել է վարձավճարի փոխհատուցում: Մանրամասները՝ առաջիկայում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում