Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանի կողմից ծեծի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին.
«Ես բողոք չունեմ Վահան Կարապետյանի դեմ: ՀՔԾ–ում՝ իմ և ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի վիճաբանության առթիվ հարուցված քրեական գործի առթիվ՝ պաշտոնապես հայտարարում եմ. –Վ. Կարապետյանն ամբողջովին հատուցել է իմ առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, մենք հաշտության ենք եկել, և ես որևէ բողոք չունեմ ԱԺ պատգամավորի դեմ, –այսօր ես այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգամ ՀՔԾ–ում»,- գրել է նա:
Ուշագրավ է, որ բոլորին բարոյականության դասեր տվող քաղաքագետը միջադեպից օրեր անց yerkir.am-ի հետ զրույցում կտրականապես հերքել էր իրեն ծեծի ենթարկելու լուրը, սակայն հունվարի 13-ին խոստովանել էր, թե այլևս չի կարող ճշմարտությունը թաքցնել ու տեղադրել էր իր` ծեծված լինելը ապացուցող լուսանկարը, նաեւ հանցագործության մասին հաղորդում տվել ՀՔԾ-ին, որն էլ երեկ փաստի առթիվ քրեական գործ էր հարուցել` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով: