Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
News.am-ի նկարահանող խմբին Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից բռնության ենթարկված 24-ամյա երիտասարդը մանրամասներ է պատմել երեկվա միջադեպից:
«Ստեղ կանգնած եմ եղել, ինքն ավտոյով եկավ, կողքս կանգնեց, ասեց՝ նստի ավտոն: Ասեցի՝ չեմ նստի, դու ով ես, որ քո ավտոն նստեմ: Ասեցի՝ հետս խոսելու բան ունես, արի իմ գործի տեղը խոսենք: Խնդիրը ծգել է 6 ամիս առաջ, ինքը «աբիժնիկ» է մնացել ինձնից, որ ես իրեն զարկել եմ: Մի անգամ ոտքով եմ զարկել, մի անգամ էլ բոքսով դոշին: Խնդիրը ջուրն է եղել, որ գլխավոր տեղից ջուր է փակել մեզ վրա: Ես որ իրեն 6 ամիս առաջ զարկել եմ, աբիժնիկ է մնացել:
Ավտոն կանգնեցրեց, իջավ, եկավ գազը փչեց աչքերիս: Աչքերիս առաջ սևացավ ու փետով զարկեց գլխիս: Մի անգամ զարկեց, որովհետև փետը ջարդվեց: Որ ուզում էր նստեր մեքենան, ես զարկեցի իր ավտոյին, ծռվեց: Մի քիչ առաջ գնաց, էլի եկավ, քարը վերցրեց, ուզում էր զարկեր, չկարողացավ: Էն կողմից մեր ախպերներից կային եկող: Ասեցին՝ քարը գցիր ձեռիցդ: Քարը քցեց, ես առաջացա դեպի իրեն, ինքը փախնում էր: Ես ուժեղ քֆուրներ եմ տվել իրան ու դրա պատասխանները կտամ»,-ասել է նա:
«Նիկոլի հետ մոտեցել է, պրախոդները լրիվ բացվել ա: Սաղ Նիկոլի տասովկեքով է ինքը սենց անում»,- ասել է երիտասարդը: