Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացի Արման Մնացականովի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Ա. Մնացականովի հաղորդման` 2014թ. մարտի 24-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման շենքում պետական հատուկ ծառայություն իրականացնող երկու անձ բռնություն են գործադրել իր նկատմամբ` ձեռքերով հարվածներ հասցնելով իր գլխին:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ օմբուդսմենը ապրիլի 7-ին հաղորդագրություն էր տարածել և հրապարակել ձայնագրություն, ըստ որի` արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն:
Այս առիթով պաշտպանը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն և արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել արդյունքների մասին: