կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-09 15:09
Տնտեսական

Գյումրու տեխնոկենտրոնի օպերատորը կլինի ''Ձեռնարկությունների ինկուբատորը''

Գյումրու տեխնոկենտրոնի օպերատորը կլինի ''Ձեռնարկությունների ինկուբատորը''

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների կենտրոնի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագրի միջոցառումների կատարման գլխավոր օպերատորը կլինի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Այդ մասին որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում, որի ժամանակ որոշվեց նաեւ Արդյունաբերության զարգացման հիմնադրամին «խնդրել»  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության նպատակով կառուցված նոր շենքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը' այն «Ձեռնարկությունների ինկուբատորին» նվիրելու պայմանով:

 

«Հիմնական նպատակը հետեւյալն է, քանի որ արդեն ավարտվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը, ապա այս որոշմամբ մենք  օպերատոր ենք ճանաչում «Ձեռնարկությունների ինկուբատորը», որը ՀՀ-ում զբաղվում է  տեխնոլոգիական տեղեկատվական բնագավառում այս գործառույթներով, զարգացման հիմնադրամից գույք ենք նվիրաբերում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին, որպեսզի  իրականացվեն ընդհանուր աշխատանքները»,- այս առումով նշեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: