|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
«Մեր հասարակությանը պարբերաբար «ներարկվող» ամենավտանգավոր մոլորություններից մեկն այն է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբն, իբր, կարող է համաձայնել Հայաստանի համար գոնե ոչ մահացու պայմաններով խաղաղության»,- տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա նշել է, որ, ըստ ամենայնի, որպես նման մոլորության չբարձրաձայնվող, սակայն հիմնական փաստարկ է դիտարկվում այն, որ այդպիսի խաղաղությունը ձեռնտու կարող է լինել Բաքվին և շատ հարցերում վերջինիս օպերատոր Անկարային, որովհետև դրանով հնարավոր կդառնա չեզոքացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։
«Սա, մեղմ ասած, կոպտագույն սխալ է, որովհետև Բաքվի բարբարոսական վարչախումբը և նրա օպերատորը տեսնում են նույն խնդրի լուծման բոլորովին այլ՝ ավելի «հիմնավոր», ուղի։
Եվ դա իրականում Հայաստանի փաստացի չգոյությանը հասնելն է, ինչը Բաքվի և Անկարայի համար ինքնաբերաբար կնշանակի ռուսական ազդեցության ոչ միայն չեզոքացում, այլ նաև ամբողջական բացառում։
Ուստի, չեմ դադարելու պնդել, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ հարաբերվելիս միակ ելքը պատրանքները մի կողմ դնելը և Հայաստան պետություն-ամրոցի ստեղծումն է»,- գրել է Վարդան Ոսկանյան։