Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Յուքոմ» ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից կսկսի նաեւ բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում «Յուքոմ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրեց 801-811 եւ 842-852 ՄՀց հաճախականությամբ հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն: Այդ ոլորտում գործունեության լիցենզիան «Յուքոմ» ընկերությանը տրամադրվեց մինչեւ 2018 թվականի օգոստոսի 6-ը:
Ընկերությունը հիշյալ կապուղիներով հանրային կապի ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու համար դիմել էր դեռեւս 2013 թվականի հուլիսի 17-ին, երբ հանձնաժողովն այդ կապուղու համար մրցվույթ էր հայտարարել: Ընկերության կողմից հանձնաժողովին ներկայացված մրցութային փաթեթով «Յուքոմ»-ը պետք է կատարի 6 միլիարդ 225 միլիոն դրամի աշխատանքներ` մատուցելով լայնաշերտ ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապի ու բջջային հեռախոսակապի ծառայություններ եւ այլն: