կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-08 11:11
Առանց Կատեգորիա

Ամպհովանին բռնելը և ''պինդ բռնելը'' անձամբ ինձ համար մեծ խորհուրդ ունի. Արմեն Էլբակյան

Ամպհովանին բռնելը և ''պինդ բռնելը'' անձամբ ինձ համար մեծ խորհուրդ ունի. Արմեն Էլբակյան

Դերասան Արմեն Էլբակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է. «Պատահական չէ, որ հենց Սուրբ ծննդյան օրը լույսը բացահայտեց խավարը...

Ցավում եմ, որ մեզանում ապրում են մարդիկ որոնք սեփական անձը քննելու և հետևություն անելու ընդունակություն չունեն,այլ զբաղված են այս կամ այն մարդուն վիրավորելով և վարկաբեկելով , փոխանակ որևէ հանրօգուտ գործով զբաղվելու...Իչքան էլ փորձեք աղտոտել կամ շահ փնտրել արարքներիս մեջ չի ստացվի...Մի տառապեք .... Ես հորիցս ժառանգել եմ թանկարժեք պատգամներ, անշահախնդիր ծառայել իմ ժողովրդին, սիրել հայրենիքը, սիրել Աստծո եկեղեցին, իմանալ ու կատարել նրա պատգամները:Ամպհովանին բռնելը և «ՊԻՆԴ ԲՌՆԵԼԸ» անձամբ ինձ համար մեծ խորհուրդ ունի, ցավում եմ , որ անգամ դա կարող է դառնալ ծաղրի առարկա: Փորձում եմ հասկանալ, որ լավ օրից չէ , որ ոմանք չարությամբ են արձագանքում, գուցե նրանց սիրտը լցված է ցավով հավատացեք իմն էլ, շատ անարդար երևույթների հանդեպ, բայց եկեք սիրելիներս ցավի մեջ ել Մարդ մնանք...
«Քիչ է այս աշխարհը վատն է , ուզում եք ավելի վատը դարձնել, սարքել ձեզ նման...» Վիլյամ Սարոյան»: