կարևոր
6184 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-21 12:05
Քաղաքական

Խաղաղության համար պետք է չսողալ, պետք է թիկունքը ուժեղ, պինդ պահած կանգնել․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ ԳՄ անդամ  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում դիմեց ԱԺ այցելած Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտներին։

«Դուք մեր պատասխանատվության առաջ եք, դուք կրում եք մի մարդու անուն ձեր դպրոցում, ով իր ամբողջ գիտակից կյանքը պայքարեց անվտանգության, պետականության համար։ Այս դահլիճում շատ հաճախ դուք լսում եք խաղաղություն, «Խաղաղության դարաշրջան» բառակապակցությունը և եթե դուք Աշոտ Նավասարդյանին մի քիչ ուսումնասիրեք, պարզ կդառնա, որ նրանց պատկերացմամբ խաղաղությունը չեն մուրում, նրանց պատկերացմամբ թշնամու ամեն հարձակումից հետո պետական պաշտոնյաները թութակի պես չէին կրկնում խաղաղություն, խաղաղությունը ձեռք են բերում, խաղաղության համար պետք է ուղեղով աշխատել, խաղաղության համար պետք է չսողալ, պետք է թիկունքը ուժեղ, պինդ պահած կանգնել։ Խնդրում եմ, երբ ամեն անգամ լսեք ՀՀ պետական պաշտոնյաներից խաղաղություն, խաղաղության դարաշրջան, Ադրբեջանի, Թուրքիայի հետ եղբայրության, վերջապես խաղաղ տարածաշրջան բառերը, նորից խնդրեք ձեր ուսուցիչներին կրկին  ուսումնասիրել, վերընթերցել Աշոտ Նավասարդյանին, այդ դեպքում ձեր սերունդը իրոք մեր երկրին կբերի արժանապատիվ խաղաղություն»,- ասաց նա։