Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղքատ երկրում մեծ փողեր են ծախսում, որ մարդ վարկաբեկեն՝ ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա վստահեցրեց, որ այլախոհների մասին այլանդակություն է տարածվում և դրա պատասխանատուն իշխանություններն են։
«Երկրում ամեն ինչ կանգնած է, ոչ մի բան չի գործում, բայց մի բան կա, որ անդադար գործում է․ դա Յություբում կամ ֆեյսբուքում բացված այն էջերն են, որոնք ամենօրյա ռեժիմով նյութեր են պատրաստում և այդ նյութերով «իրենց հավատով» փչացնում են այն քաղաքական գործչին, կամ հասարակական գործչին, ովքեր որևէ հարցով համաձայն չեն եղել իշխանությունների հետ»,-ասաց նա։
Մոնիթորինգը ցույց է տվել, որ այս գործընթացն ակտիվացել է հատկապես ԱԺ արտահերթ նիստից հետո, երբ իրենց խմբակցությունը չքվեարկեց՝ այդպիսով տապալելով մարդկանց անձնական տվյալների անձեռնմխելիությունը խախտող օրինագծի ընդունումը, որը մի քնաի ժամ հետո իշխող ուժը նորից շրջանառության մեջ դրեց և առանց ընդդիմության մասնակցության ընդունեց։
Նա վստահեցրեց, որ երբ իշխանություններն ասում են, որ իրենք մեդիա չունեն և չեն կարողանում հակազդել իրենց դեմ մեդիա արշավին, ստում են, քանի որ նրանք մեծ փողեր են ծախսում, որ այլախոհներին վարկաբեկեն կարանտինի ժամանակ, երբ մարդիկ տանն են ու ավելի շատ են հետևում համացանցին։
Նա ցույց տվեց իրենց մոնիթորինգի արյունքում բացահայտված էջերը, որոնք իրենք որակում են «այլանդակություն»։
«Ֆեյսբուքում կան էջեր անկապ անուններով, դրանց վրա փողեր է դրվում, որ ձեր էջերին գա։ Մի կին կա, որ լավաշներ է գրում մեր մասին, որոնք 428 կիսում ունեն, 1 100 լայֆ․ այս նյութերը փողով են տարածվում»,-մեդիագրագիտության դասընթաց վարեց Էդմոն Մարուքյանը։
Ընդ որում, մեխանիզմն այն է, որ նախ՝ որևէ ֆեյք այն գրում է Ֆեյսբուքում, հետո այդ գրառման հիման վրա հոլովակ է պատրաստվում ու դրվում Յություբում, իսկ Յություբի դիտումների թիվը, Մարուքյանի համոզմամբ, մեծ գումարներով գնում են, որպեսզի մարդկանց հետաքրքրի և իրենք էլ նայեն։
«Ահա, «Էդմոն Մարուքյանը և խանութպան Համոն»․ Յություբի մի քանի ալիքներում դրված։ Դրվում է փող, որ մարդկանց քննադատեն, ճնշեն, լռեցնեն, որ մարդիկ իրենց անհամաձայնությունը չհայտնեն։ Խորհրդարանի վերջին նիստից հետո է սա Յություբում դրվել՝ «Պինդ բռնվիր էդմոն»․ ինչո՞ւ պետք է ես պինդ բռնվեմ։ Դիտողը մտածում է՝ կարևոր մարդ է այս բանն ասողը, բայց հետաքրքրվում ենք, տեսնում՝ այս մարդը սկի Հայաստանում էլ չի ապրում»,-ասաց Մարուքյանը։
Նա կոչ արեց տեղեկատվություն ստանալ ավանդական ինֆորմացիոն կայքերից, որոնք տեղեկատվություն են տալիս, իսկ նշվածները աղբ են տարածում։
Մարուքյանը նաև ասաց, որ այդ գործունեությունն իրականացնողներին դատի տալու մեխանիզմներ կա՛մ չկան, կա՛մ անիմաստ է, քանի որ հնարավոր չէ գտնել հետքը։
Մանրամասն՝ տեսանյութում․