|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Քաղբանտարկյալների խափանման միջոցը փոխում են՝ տնային կալանք կամ այլ ռեժիմ, ուրախանում ենք, բայց հիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը:
Ի վերջո, ո՞վ և ե՞րբ է պատասխան տալու մարդկանց անհիմն՝ բացառապես մեկ անձի կամ նեղ խմբի քմահաճույքներով, բանտերում հայտնվելու, քաղբանտարկյալների և նրանց ընտանիքների բազմաթիվ զրկանքների համար:
Մարդ բռնելը, խուզարկությունները, ազատությունից զրկելը ներքին կյանքում սովորական առօրյայի են վերածվել:
Մարդկանց մի մասը սրա դեմ կռիվ է տալիս, մի մասը՝ փորձում հարմարվել, մի մասն էլ պարզապես օրվա կենցաղի մեջ է մխրճված»։