Վահան Հովհաննեսյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի դեսպան
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում է կայացել Վահան Հովհաննեսյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին): Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանն ազատվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից: