| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիան երկարատև ընդմիջումից հետո Գերմանիայում նոր դեսպան է նշանակել: Թուրքական Hurriyet թերթը գրում է, որ Ալի Քեմալ Այդընը դեսպանի պաշտոնը ստանձնում է թուրք-գերմանական հարաբերությունների համար բարդ ժամանակաշրջանում. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Հիշեցվում է, որ թուրք-գերմանական հարաբերությունները սրվել էին հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո, ինչի պատճառով Թուրքիան հետ էր կանչել Բեռլինում իր դեսպան Հուսեյին Ավնի Քարսլըօղլուին, իսկ հարաբերություններն իջեցրել ժամանակավոր հավատարմատարի մակարդակի:
Բունդեսթագի որոշմանը հաջորդեց Թուրքիայում ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմակաբազայի ճգնաժամը. թուրքական իշխանությունները թույլ չէին տալիս գերմանացի պատգամավորներին այցելել գերմանացի զինվորականներին:
Գերմանիայի դիրքորոշումը և քննադատությունները հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ներքաղաքական իրադարձությունների, ապա ընդդիմադիր Cumhuriyet թերթի լրագրողների և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալության շուրջ էլ ավելի սրեց երկկողմ հարաբերությունները:
«Ակնկալվում է, որ նոր դեսպանը կկարգավորի երկու երկրների լարված հարաբերությունները և կարճ ժամանակում հունի մեջ կդնի»,- հույս է հայտնում թուրքական լրատվամիջոցը: