Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածոտնի մարզում նշվեց Գիտելիքի օրը եւ տրվեց նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկը:
Տոնական օրը մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց եւ մասնակցեց հիմնանորոգված երկհարկանի մասնաշենքի բացման արարողությանը: Մարզպետը շնորհավորեց աշակերտներին եւ մանկավարժներին՝ նշելով, որ դպրոցի հիմնանորոգումը մարզի ղեկավարության առաջնային խնդիրներից էր, որն այսօր իրականություն է: Ավելի քան 600 աշակերտ ունեցող դպրոցն այժմ աշխատանքային լավագույն պայմաններն ունի: Հիմնանորոգումից բացի դպրոցը կահավորվել է, հագեցվել համակարգչային տեխնիկայով:
Աշոտ Սիմոնյանը շնորհավորեց Գիտելիքի եւ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ ուսումնական տարին նոր հաջողություններ ու ձեռքբերումեր կբերի ինչպես այս, այնպես էլ մարզի բոլոր կրթօջախներին:
Սեպտեմբերի 1-ի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ հանդիսավոր արարողություններ կազմակերպվեցին մարզի բոլոր կրթօջախներում: Մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուներն այցելեցին դպրոցներ, մասնակցեցին տոնական միջոցառումներին եւ փոխանցեցին Աշոտ Սիմոնյանի ողջույնի ուղերձը:
Դպրոցների դռները հյուրընկալորեն բացվեցին առաջին դասարանցիների առջեւ: Նախնական տվյալներով նրանց թիվն այս տարի 1860 է: Նոր ուսումնական տարում մարզում կգործի մարզպետարանի ենթակայության 117 հանրակրթական դպրոց, 1 հատուկ դպրոց, 1 մարզադպրոց, ՀՀ ԿԳՆ ենթակայության 3 ավագ դպրոց` Աշտարակ, Ապարան եւ Թալին քաղաքներում: Հանրակրթական դպրոցներում կձեւավորվի 1299 դասարան՝ 17294 աշակերտով, որից 60-ը կստանա ներառական կրթություն, նախակրթարան կհաճախի 642 երեխա:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին