|
Փոխարժեքներ
04 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը 2014թ. բավական թեժ է դիմավորել: Այս մասին գրում է «Ժողվուրդը»` հավելելով. «Նա ամանորյա տոներն անցկացրել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են ականատեսները. Հովիկ Հովսեփյանը «Մարիոթ»-ում պարբերաբար խրախճանքներ է կազմակերպել, անձամբ իր համար կենդանի երաժշտախումբ վարձել, որը նվագել է՝ խանգարելով հյուրանոցի մյուս այցելուների հանգիստը։
«Ժողովուրդ»-ը փորձեց պաշտոնյայի աղմկոտ պահվածքի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Հովսեփյանի խոսնակ Լուսինե Մկրտչյանից, որը, սակայն, ասաց. «Հարկ չեմ համարում այդ հարցադրմանը պատասխանել»: