Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013 թ. դեկտեմբերի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ՀՀ Երևան և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել դիմում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մ. Բաբայանի` 2013 թ. հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:
Այս մասին հաղրդում է ՀՔԱ-ի Բանաձորի գրասենյակը և հիշեցնում, որ 2013 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը Yerkir.am լրատվական կայքի հետ զրույցի ժամանակ բռնության սպառնալիքներ էր հնչեցրել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա հարազատների հասցեին: Նույն թվականի հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որում, մասնավորապես, նշվում էր, որ Խ. Ասրյանը 2013 թ. հոկտեմբերի 10-ին սպառնալիքներ է հնչեցրել Զ. Փոստանջյանի հասցեին, որը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով առաջացնում է պատասխանատվություն: Հոկտեմբերի 31-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մ. Բաբայանը կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Նույն թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացվել դիմում-բողոք խնդրանքով վերացնել Մ. Բաբայանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, սակայն նոյեմբերի 20-ին գլխավոր դատախազը նույնպես բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել: Հետաքննության մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու համար:
Քրեական գործի հարուցումը մերժվել է, ներկայացվել է հետևյալ պատճառաբանությունը` «հանցակազմի մյուս պարտադիր հատկանիշը սպառնալիքի իրական լինելն է: Այն իրական է համարվում, երբ տուժողը բավարար հիմքեր է ունենում անհանգստանալու, վախենալու դրա իրականացումից: Սպառնալիքի իրական լինելը որոշվում է ինչպես օբյեկտիվ իրադրության գնահատմամբ այնպես էլ տուժողի սուբյեկտիվ ընկալումը հաշվի առնելով»: Գործի ամբողջական դատական նախապատմությունը ներկայացնելով՝ դիմումատուն խնդրել է վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի` 2013 թ. հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:
Դիմումն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ: