|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ամերիկյան գաղտնի ծառայությունը հարցաքննել է ռեփեր Էմինեմին նրա երգերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահի դստեր՝ Իվանկայի հասցեին հնչեցված ենթադրյալ սպառնալիքների պատճառով. հայտնում է BuzzFeed-ը:
Նշվում է, որ ռեփերը «սպառնացել է պաշտպանության տակ գտնվող անձանց»: Մասնավորապես՝ սպառնալիքները կարող էին լինել Էմինեմի այն տողերում, որոնք նա հնչեցրել է 2017 թվականին «BET Hip Hop Awards» մրցանակաբաշխության ժամանակ: Այդ ժամանակ նա Թրամփին կամիկաձե էր անվանել, «որը հնարավոր է միջուկային հոլոքոստ առաջացնի»:
Ինչ վերաբերում է Իվանկա Թրամփին, ապա նրա հասցեին սպառնալիքներ են նկատվել «Revival» («Վերածնունդ») երգում:
Գաղտնի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել ռեփերի հարցաքննության մասին տեղեկատվությունը: